Լեննարթ Թի
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 25, 1992[1][2] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Frechen, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լեննարթ Թի (գերմ.՝ Lennart Thy, փետրվարի 25, 1992[1][2], Frechen, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, հոլանդական «Սպարտա» ակումբի հարձակվող։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան սկսել է հայրենի Ֆրեհեն քաղաքի «Վիկտորիա» թիմում։ Հետագայում 8 տարի անընդմեջ պատրաստվել է «Նորդեն» խմբի դպրոցում և 2007 թվականին ընդունվել բրեմենյան «Վերդերի» ակադեմիա։ Վերդերյան կազմերում մինչև 17 և մինչև 19 տարեկանը հանդես է եկել Գերմանիայի տարբեր մրցաշարերում։ «Վերդեր 2» թիմում իր նորամուտը նշել է «Հոլշտայնի» դեմ խաղում, որտեղ 78-րդ րոպեին դուրս է եկել խաղադաշտ Դոմինիկ Շմիդտի փոխարեն («երաժիշտները» հաղթեցին 6:1 հաշվով) ։ 2010 թվականի նոյեմբերի 24-ին առաջին անգամ խաղացել է Չեմպիոնների Լիգայում «Տոտտենհեմ Հոթսպուրի» դեմ։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին խաղացել է իռլանդացիների դեմ մինչև 16 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Մեկ տարի անց մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և դարձել հաղթող՝ խաղալով եզրափակչում և 99-րդ րոպեին դաշտում իր տեղը զիջելով Հերրիթու Նաուբերուին։ Ռմբարկուների վեճում երեք գնդակով կիսել է առաջին տեղը հոլանդացի Լյուկ Կաստանյոսի հետ ։ Որպես Եվրոպայի չեմպիոն մասնակցել է Նիգերիայում կայացած Աշխարհի առաջնությանը, որտեղ գերմանացիները 1/8 եզրափակչի ավելացված ժամանակահատվածում 4:3 հաշվով պարտություն կրեցին Շվեյցարիայից։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին հաձակվողն ստացավ «FIFA Fair Play Award» մրցանակ սակավարյունությամբ տառապող հիվանդի դժվարին վիրահատության համար (ցողունային բջիջների փոխպատվաստում) արյուն հանձնելու համար։ Այս ընթացակարգի համար «Վենլոն» 2018 թվականի մարտին՝ սեզոնի ամենաթեժ պահին, նրան մեկ շաբաթով արձակուրդ տվեց։ Թին բաց թողեց «ՊՍՎ»-ի հետ խաղը, որի ժամանակ նրա երկրպագուները, ցանկանալով շեշտել Թիի վեհանձնությունը՝ նրան պլակատներ էին ձոնել։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիա (մինչև 17)
- Եվրոպայի չեմպիոն մինչև 17 տարեկան կարգում - 2009 թ.
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու ինչև 17 տարեկան կարգում - 2009 թ.
- FIFA Fair Play Award: 2018
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեննարթ Թի» հոդվածին։ |
|
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գերմանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Զվոլեի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Սանկտ Պաուլիի ֆուտբոլիստներ
- Վերդերի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Սպարտա Ռոտերդամի ֆուտբոլիստներ